Այսօր՝ Ավագ դպրոցի 10-րդ դասարանի ընտրությամբ խումբը ՆԱԽԱԳԻԾ՝ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՆՈՐ ՓՈՐՁԵՐ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ՍՈՎՈՐՈՂ- ՍՈՎՈՐԵՑՆՈՂ» -ի շրջանակում պատրաստեցին ջերմային շարժիչի մոդել, որի միջոցով ցուցադրեցին ջերմային շարժիչի աշխատանքի ցիկլային/պարբերական բնույթը և գնահատեցին սառնարանի դերը ջերմային շարժիչներում: Այնուհետև իրենց պատրաստած մոդելով ջերմային շարժիչի աշխատանքի սկզբունքը ցուցադրեցին և բացատրեցին միջին դպրոցի սովորողներին։
Գոհար Իսկանդարյան Մեժլումի։ Ծնվել եմ 1981թ.-ին, Արցախի, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Սովորել և ավարտել եմ Երևանի Դ. Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը (1988-1998թթ.): Բարձրագույն մանկավարժական կրթությունս ստացել եմ ՀՊՄՀ- ում «Ֆիզիկա» մասնագիտությամբ և ստացել ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչի որակավորում (1998-2004 թթ.)։ 2004թ.-ից աշխատում եմ Երևանի հ. 152 հիմնական դպրոցում, որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ։ Դասավանդել եմ նաև մաթեմատիկա 4- 6 -րդ դասարաններում, եղել եմ երկարօրյա խմբակի մանկավարժ։ Ամուսնացած եմ, ունեմ երեք հրաշք երեխա։ Շատ եմ սիրում իմ մանկավարժի մասնագիտությունը և չեմ պատկերացնում ինձ առանց այդ հրաշամանուկների։ Սիրում եմ նաև բժշկությունը։Անընդհատ զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Տիրապետում եմ ՏՀՏ մի շարք ծրագրերի և ՏՏ- ի աշխատանքային և ուսումնական գործիքներին։
Դիտել goga1981-ի բոլոր գրառումները